13 մարտի 2020 - 15:04 AMT
«Արսենալի» գլխավոր մարզիչը վարակվել է կորոնավիրուսով

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան վարակվել է կորոնավիրուսով, ասվում է ակումբի կայքում:

Գլխավոր մարզիչն ասել է՝ ափսոսում է, որ «այդպես ստացվեց»:

Արտետան հայտնել է, որ հանձնել է կորոնավիրուսի թեստը, «երբ վատ է զգացել իրեն»: Նա հավելել է, որ աշխատանքի դուրս կգա, հենց իրեն թույլ տան:

«Թիմի անձնակազմը, որը սերտ շփում է ունեցել Միկելի հետ, կինքնամեկուսացվի՝ ըստ կառավարության հրահանգի»,- ասվում է ակումբի հայտարարության մեջ:

Կարանտինի կենթարկվեն բոլոր ֆուտբոլիստներն ու մարզչական շտաբը: Թիմը չի կարողանա մասնակցել Անգլիայի առաջնության առաջիկա խաղերին:

Մարտի 13-ի տվյալներով աշխարհում կորոնավիրուսով վարակվել է 125,000 մարդ, մահացել է ավելի քան 4600-ը: ԱՀԿ-ն պանդեմիա է հայտարարել կորոնավիրուսի տարածումը:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից