Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 500-ը, ընդհանուր առմամբ գրանցվել է հիվանդության 11,364 դեպք: Այդ մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարարության խորհրդական Ալի Ռեզա Վահաբզադեն, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:
«Մարտի 13-ի դրությամբ, 1 օրում վարակման 1289 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր քանակը հասել է 11,364-ի: Ապաքինվել և դուրս է գրվել հիվանդանոցներից 3259 մարդ: Մեկ օրում 85 մահ է գրանցվել, զոհերի ընդհանուր քանակը հասել է 514-ի»,- գրել է նա Twitter-ում:
Իրանում կորոնավիրուսից զոհերի թիվն աճում է արդեն 4 օրն անընդմեջ:
Մարտի 13-ի տվյալներով՝ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է 125,000 մարդ, մահացել է ավելի քան 4600-ը: ԱՀԿ-ն պանդեմիա է հայտարարել կորոնավիրուսի տարածումը:
Կարդացեք նաև.Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից