Մարտի 12-ի երեկոյան Չինաստանի իշխանությունները հայտարարել են կորոնավիրուսով վարակման 8 նոր դեպքի մասին՝ սա հիվանդացության ամենացածր մակարդակն է մեկ օրում՝ հունվարից ի վեր:
Միաժամանակ այդ երկրում կորոնավիրուսից մահվան 7 դեպք է գրանցվել՝ ընդհանուր քանակը հասել է 3176-ի, գրում է «Վեդոմոստին»՝ The Financial Times-ին հղումով:
Չինաստանում ընդհանուր առմամբ գրանցված 80,8013 դեպքից ապաքինվել է 64,111 մարդ: Կորոնավիրուսով վարակման դեպքերի գագաթնակետը Չինաստանում գրանցվել է փետրվարին:
Մարտի 13-ի տվյալներով աշխարհում կորոնավիրուսով վարակվել է 125,000 մարդ, մահացել է ավելի քան 4600-ը: ԱՀԿ-ն պանդեմիա է հայտարարել կորոնավիրուսի տարածումը:
Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից