Դերասան Թոմ Հենքսը կորոնավիրուսով վարակվելուց հետո առաջին անգամ երկրպագուներին է դիմել, գրում է ՌԻԱ Նովոստին:
Հենքսը և նրա կինը՝ Ռիտա Ուիլսոնը կորոնավիրուսով են վարակվել Ավստրալիա ուղևորության ժամանակ:
Նա նշել է, որ կնոջ հետ գտնվում է մեկուսացման մեջ, որպեսզի շրջապատին վիրուսը չփոխանցի: Դերասանը նշել է նաև, որ ավստրալացի բժիշկներն իրեն ցուցաբերում են բժշկական անհրաժեշտ օգնություն:
Հենքսը խորհուրդ է տվել երկրպագուներին հետևել մասնագետների խորհուրդներին, հոգալ միմյանց մասին և պահպանել դրական տրամադրվածություն:
«Հիշեք, որ անկախ իրադարձություններից, բեյսբոլում չեն արտասվում»,- գրել է նա Instagram-ում:
Թոմ Հենքսը նկարահանվել է «Ֆորեստ Գամփ», «Փրկել շարքային Ռայանին», «Հրաշք Հուդզոնի վրա» և շատ այլ հայտնի ֆիլմերով: 2016-ին նա ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայից ստացել է Ազատության նախագահական շքանշան:
Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից