14 մարտի 2020 - 10:36 AMT
Գեյթսը հեռանում է Microsoft-ի տնօրենների խորհրդից

Microsoft-ի համահիմնադիր և նախկին գլխավոր տնօրեն Բիլ Գեյթսը հայտարարել է, որ հեռանում է ընկերության տնօրենների խորհրդից։

64-ամյա միլիարդատերը հայտարարել է, որ կմնա Microsoft-ի գործող գլխավոր գործադիր տնօրեն Սատյա Նադելի տեխնիկական խորհրդատուն, գրում է Deutsche Welle-ն։

Գեյթսը հայտարարել է, որ կենտրոնանալու է իր բարեգործական հիմնադրամի աշխատանքների վրա։

Աշխարհում կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով բորսաների խոշորագույն անկման հետևանքով Բիլ Գեյթսի կարողոթյունը նվազել է 10 մլրդ դոլարով։ Բիլ և Մելինդա Գեյթսերի հիմնադրամի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ կազմակերպությունը մոտ 100 մլն դոլար կհատկացնի պանդեմիայի դեմ պայքարին։

COVID-19 նոր տիպի կորոնավիրուսից մահացածների թիվն աշխարհում արդեն 5043 է։ Մահվան դեպքերի գերակշիռ մասը գրանցվել է Չինաստանում (3176 մարդ), որին հաջորդում են Իտալիան (1016) և Իրանը (514):

Կարդացեք նաև.Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից