Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի քանակը հասել է 30-ի: Այս մասին ասվում է կառավարության կողմից ստեղծված կայքում, գրում է Aliq.ge-ն։
Վրաստանում այս պահի դրությամբ կարանտինային գոտում է 418 մարդ, հատուկ ուշադրության տակ են նրանցից 54-ը:
Երկում կորոնավիրուսով վարակված առաջին հիվանդի մոտ թեստից հետո վարակի նշաններ չկան, բժիշկները սպասում են երկրորդ թեստի արդյունքներին:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել էր փետրվարի 26-ին: Վարակվածը 50-ամյա տղամարդ էր, որը երկիր էր եկել Իրանից՝ Ադրբեջանի տարածքով:
Կարդացեք նաև. Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից