14 մարտի 2020 - 13:52 AMT
Netflix-ը, Disney-ն ու մյուսները սառեցնում են բոլոր նկարահանումները

ԱՄՆ խոշորագույն կինոստուդիաները, այդ թվում՝ Warner Bros.-ը, Disney-ը, 20th Century Fox-ն ու Netflix-ը, ԱՄՆ-ում կորոնավիրուսի տարածման պատճառով, կասեցնում են աշխատնքը բոլոր ֆիլմերի, սերիալների և հեռուստաշոուների վրա։

Նկարահանումները մարտի 16-ից կդադարեցվեն առնվազն 2 շաբաթով, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»` Forbes-ին հղումով։

Օրինակ, NBC Universal մեդիակորպորացիան ժամանակավորապես դադարեցրել է իր 35 նախագծի նկարահանումները։

Մարտի 14-ի դրությամբ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակված է մոտ 145,000 մարդ, նրանցից մոտ 72,000-ը ապաքինվել է, մահացել է մոտ 5400 մարդ:

Կարդացեք նաև. Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից