Ըստ տնտեսվարողների ներկայացրած տվյալների՝ Հայաստանում մոտ 1 մլն բժշկական դիմակ կա, տեղեկացնում է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) մամուլի ծառայությունը։
Նշվում է նաև, որ այս ընթացքում ստեղծվել են նաև դիմակների տեղական արտադրություններ, սակայն արտանդրանքի քանակը փոքր է։
Հայաստանում, ընդհանուր առմամբ, հակամանրէային ախտահանիչ նյութերի օրական արտադրությունը կազմում է մոտ 6-7 տոննա: Նշվում է, որ արտադրողների կողմից հակամանրէային ախտահանիչ նյութերի վաճառքի մեծածախ գները չեն բարձրացվել:
Տեղական արտադրողներն են՝ «Արթ կոսմետիկս» ՍՊԸ, ապրանքանիշը՝ Lina, «Արսանիտ» ՍՊԸ՝ ապրանքանիշը՝ Ալկոգել, «Էկոֆորմ» ՍՊԸ, ապրանքանիշը՝ Mister Jin։
Առողջապահության նախարարությունը տեղեկացրել է նախապես մեկուսացվածներից կորոնավիրուսով վարակված ևս 2 անձի մասին։ Այդպիսով Հայաստանում կա 15 հաստատված դեպք։
Կարդացեք նաև` Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից