Իրանում մեկ օրում մոտ 100 մարդ է մահացել կորոնավիրուսից, զոհերի թիվը հասել է 611-ի, վարակված է մոտ 12,700 մարդ, հայտարարել է երկրի առողջապահության փոխնախարար Ալի Ռեզա Վահաբզադեն:
«Մեկ օրում կորոնավիրուսով վարակման 1365 դեպք է գրանցվել, վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 12,729-ի: Մեկ օրվա ընթացքում մահացել է 97 հիվանդ, մահացածների ընդհանուր թիվը 611 է», - փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Մարտի 11-ին ԱՀԿ-ն հայտնել էր կորոնավիրուսի պանդեմիայի մասին: Ամբողջ աշխարհում վարակված է մոտ 149,000 մարդ, մահացել է մոտ 5500 մարդ, վերականգնվել՝ մոտ 73,700 հոգի:
Կարդացեք նաև.Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից