14 մարտի 2020 - 22:40 AMT
Զորամասերի սանիտարական պայմանները ստուգվել են

Մարտի 14-ին անակնկալ ստուգումներ են իրականացվել զորամասերում։

ՀՀ ԶՈՒ ԳՇ զորքերի ծառայության վարչության սպաները, վարչության պետ, գնդապետ Պետրոսյանի ղեկավարությամբ, այցելել են Լոռու, Արմավիրի և Երևանի կայազորների զորամասեր:

Շրջայցի ընթացքում ստուգվել են զորամասերի սանիտարական պայմանները, զինված ուժերի անձնակազմի շրջանում նոր կորոնավիրուսային վարակի ներթափանցման կանխարգելման վերաբերյալ հանձնարարականների կատարման ընթացքը:

Ստուգվել են զորամասերում ներքին վերակարգերի ծառայության կազմակերպումը, անցագրային ռեժիմի պահպանումը, ուսումնանյութական բազայի սարքինության վիճակը, զորքերի ծառայության կազմակերպումը:

Փետրվարից՝ մինչև ՀՀ-ում կորոնավիրուսի 1-ին դեպքն ի հայտ գալը, ժամանակավորապես կասեցվել էին զինվորների արձակուրդներն ու այցելությունները։

Մարտի 14-ի երեկոյան դրությամբ, ՀՀ-ում 20 հաստատված կորոնավիրուսի դեպք կա։

Կարդացեք նաև.Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից