15 մարտի 2020 - 11:57 AMT
Հանրաքվեի ՏԸՀ անդամների և տեխսարքերը սպասարկողների դասընթացները հետաձգվում են

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների և տեխնիկական սարքավորումներն սպասարկող մասնագետների նախապես հայտարարված դասընթացների օրերը մարտի 15-ից տեղափոխվում են, հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

Դասընթացների անցկացման նոր օրերի վերաբերյալ կլինի լրացուցիչ հայտարարություն և տեղեկացում, նշվում է հայտարարության մեջ։

«Կոչ ենք անում նաև խստորեն հետևել առողջապահության նախարարության ցուցումներին, խուսափել զանգվածային միջոցառումներին մասնակցելուց», - ասվում է հայտարարության մեջ։

Ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեում պիտի քվեարկեն մինչև 2018-ի հեղափոխությունը ՍԴ 7 անդամի լիազորությունների դադարեցման հարցով։

Կարդացեք նաև.Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից