15 մարտի 2020 - 12:52 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի դեպքերից մեկը դպրոցահասակ երեխայի մոտ է

Մարտի 14-ին Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերից մեկը գրանցված է դպրոցահասակ երեխայի մոտ։

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ երեխան հոսպիտալացված է, իսկ դպրոցում նրա շփման շրջանակը՝ դասընկերներն ու ուսուցիչները, մեկուսացվում են։

ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանի խոսքով` երեխաներին և նրանց ընտանիքի անդամներին չթիրախավորելու համար` չի նշվում Էջմիածնի դպրոցի համարը:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 20-ի, մոտ 200 մարդ մեկուսացված է։

Կարդացեք նաև.Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից