15 մարտի 2020 - 14:40 AMT
Եվս 3 կորոնավիրուսի դեպք` ՀՀ-ում. Բոլորը նախկինում մեկուսացվածներից են

Անցկացվել է կորոնավիրուսի 52 նոր հետազոտություն, որից 49-ը` բացասական էր, իսկ 3-ը` դրական, հայտնել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Բոլոր նոր դրական դեպքերը կապված են Էջմիածնի դեպքի հետ և ի սկզբանե մեկուսացված են եղել:

Հանրագումարով, այս պահին ՀՀ-ում կա հաստատված 23 դեպք: 1-ին պացիենտի կրկնակի հետազոտության պատասխանը կլինի մարտի 15-ի երեկոյան և բացասական լինելու դեպքում, նա դուրս կգրվի հիվանդանոցից:

21 պացիենտի առողջական վիճակը բավարար է, այդ թվում` երեխայի: Մյուս 2 պացիենտի մոտ առկա է թոքաբորբ, նրանց կյանքին նույնպես վտանգ չի սպառնում:

Կարդացեք նաև.Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից