Այն հրապարակվել է խմբավորման «Ալ-Նաբա» թրեթում:
Ուղեցույցում նշվում է, որ պետք է հեռու մնալ վարակված անձանցից, ուտելուց առաջ լվանալ ձեռքերը և խուսափել վարակի մեծ տարածում ունեցող շրջաններ այցելելուց, գրում է Lenta.ru-ն:
Ծայրահեղական խմբավորման անդամներն իրենց խորհուրդներին ավելացրել են նաև, որ պետք է «հավատալ աստծուն և նրա մեջ փնտրել ապաստան, քանզի հիվանդություններն իրենք իրենց չեն ծագում, այլ՝ Աստծո կամքով և հրամանով»:
Մարտի 15-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակված է մոտ 162,201 մարդ: Վիրուսից մահացել է մոտ 6000 մարդ, վերականգնվել՝ մոտ 75,000-ը:
Կարդացեք նաևԿորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից