15 մարտի 2020 - 22:56 AMT
Վարչապետը կորոնավիրուսի 2-րդ թեստն է հանձել․ Շփվել էր մեղրեցի վարակվածի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շփվել է Մեղրիում կորոնավիրուսի հաստատված վարակակրի հետ, ինչի պատճառով երկրորդ անգամ վարակի թեստ է հանձնել, պատասխանները կլինեն գիշերվա ընթացքում։ Այդ մասին հայտնել է ինքը Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ։

Նա նշել է, որ շփումը կարճատև էր՝ ճանապարհին կանգ առնելու ընթացքում։

Վարակակիրը վերադարձել էր Իտալիայից։

Առաջին անգամ Փաշինյանն ու կինը թեստ էին հանձնել այն պատճառով, որ Աննա Հակոբյանը շփվել էր Բրազիլիայի առաջին տիկնոջ հետ։ Բրազիլիայի ղեկավարության շրջանում կորոնավիրուսի հաստատված դեպք կա։