15 մարտի 2020 - 23:31 AMT
Վարչապետ. Եթե հանրաքվեն և համաճարակային վիճակը հակասեն իրար, որոշում կկայացնենք

ՀՀ-ում առաջիկա օրերին կարող է քննարկվել նաև ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրական հանարքվեի նպատակահարմարության հարցը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եթե հանարքվեն և համաճարակային իրավիճակը հակասեն իրար, դրա վերաբերյալ ևս որոշում կկայացվի:

«Առաջիկա օրերին կքննարկենք և որոշում կկայացնենք, եթե տեսնենք, որ իրավիճակը լինելու է այնպիսին, որ հանրաքվեն և համաճարակային իրավիճակը հակասում են իրար, մենք այդ մասին էլ որոշում կկայացնենք, որը կլինի հիմնավորված», - ասել է Փաշինյանը:

ՀՀ-ում Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն նշանակված է ապրիլի 5-ին, վերջին օրերին հանրաքվեի քարոզարշավը դադարեցվել է՝ կապված կորոնավիրուսի տարածման հետ: ՀՀ-ում արդեն գրանցվել է վիրուսի 28 դեպք: Վարակված առաջին քաղաքացին առողջացել է: