16 մարտի 2020 - 12:58 AMT
Թուրքիայում աֆղանստանցուն դանակահարել են «կորոնավիրուս բերելու» կասկածով

Թուրքիայի Քոնյա քաղաքում լճի մոտ ձկնորսությամբ զբաղվող աֆղանստանցուն տեղացի մի թուրք դանակահարել է «կորոնավիրուս բերելու» կասկածով։

Ermenihaber-ի փոխանցմամբ՝ աֆղանստանցին ընկերոջ հետ ձուկ որսալիս է եղել, երբ նրանց մոտեցել է թուրքն ու ասել. «դուք այստեղ կորոնավիրո՞ւս եք բերում»։

Այնուհետև վիճաբանություն է սկսվել, որի ժամանակ Թուրքիայի քաղաքացի Ու.Գ.-ն դանակով հարվածել է աֆղանստանցուն: Նա հիվանդանոց է տեղափոխվել, վիճակը ծանր է։

Ըստ որոշ պնդումների՝ դանակահարող թուրքը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ է ունեցել։

Թուրքիայում կորոնավիրուսի հաստատված 18 դեպք կա: Աշխարհում կորոնավիրուսով վարակված է մոտ 170,000 մարդ, վիրուսից մոտ 6500 մարդ է մահացել, մոտ 78,000-ը՝ ապաքինվել:

Կարդացեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից