Մեկնարկել է ՀՀ կառավարության արտահերթ նիստը: Օրակարգում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով երկրի որոշ հատվածներում արտակարգ դրություն հայտարարելու հարցն է:
Մարտի 16-ի առավոտվա դրությամբ, Հայաստանում կորոնավիրուսով վարակի 30 դեպք կա: Առաջին պացիենտը, ում մոտ հայտնաբերվել էր վարակը, կրկնակի թեստավորմամբ առողջ է ճանաչվել:
20։44 Բոլոր այն անձինք ու ԶԼՄ-ները, որոնք կտարածեն պաշտոնականից տարբերվող տեղեկատվություն, կենթարկվեն պատասխանատվության, հայտարարել է վարչապետը։ 18։30-ից հետո կորոնավիրուսի վերաբերյալ տեղեկատվության տարածման աղբյուրը կարող է լինել միայն կառավարությունը։
20։39 Արտադրամասը, որտեղ ախտորոշված կորոնավիրուսի դեպք կա, Շենգավիթ շրջանում է, և երեք ախտորոշված դեպքերն էլ Շենգավիթից են։
20։29 Երկրում կա 360 հատ շնչառության ապարատ, 11 հատ ձեռք ենք բերում, 15 հատ դրված է Նորքի ինֆեկցիոնում, ու գնումները շարունակվելու են։ Ոչ ոք չի կարող ասել՝ ճգնաժամի դեպքում դա շատ է թե քիչ, սակայն այդ պահի դրությամբ քանակը բավարար է։ Փաշինյանը նշել է, որ շնչառական ապարատների ճգնաժամ եղավ անգամ G7-ի անդամ Իտալիայում։
20։23 Կորոնավիրուսի տնտեսական հետևանքները վերացնելու համար այս պահին կապիտալ ծախսերի տարբերակն է դիտարկվում, նշել է Նիկոլ Փաշինյանը։
19։56 800-1000 մարդու համարպատրաստված տեղեր կան, հատուկ կորոնավիրուսի համար պատրաստած 2 հիվանդանոց։ Եվս 2-ը ռեզերվի մեջ է, այս պահին ընդհանուր առմամբ մինչև 1500 հոգու ռեզերվ կա։
19:41 20 Տոկոսով աճել է խանութներում առևտուրը մարտի 8-ի համեմատ։ Իարկե, ՏՄՊՊՀ-ն քայլեր է ձեռնարկում, բայց ամենաճիշտ ձևը խուճապայն գնումներ չանելն է։
19։26 Արտադրամասում, ուր եղել է կորոնավիրուսով հիվանդ դեպք, եղել է մոտ 500 հոգի։
19։24 Ինչու՞ արտակարգ դրությունն ավելի վաղ չի ընդունվել, հարցնում է Անուշ Բեղլոյանը իշխող խմբակցությունից։ Ըստ վարչապետի, 4 օրում հիվանդների թիվը հնգապատկվել է, այսինքն՝ դինամիկան ստիպել է արտակարգ միջոցներ ձեռնարկել։ Եղել են մարդիկ, ովքեր կոնտակտավոր էին, ու 3-4 օր թաքնվում էին բժիշկներից։
19:20 Փաշինյանը պատասխանում է օբյեկտների մասին հարցին․ «Եթե որևէ տարածքի վերաբերյալ չկա որոշում, որ ։ այդ (մշակույթի, զվարճանքի) օբյեկտները չգործեն, ուրեմն նրանք պետք է գործեն»։ Որոշումները կայացվելու են ըստ իրավիճակի, որպեսզի, օրինակ, բոլոր մատուցողները չմնան առանց գումարի։
18:55 Կառավարությունն արդեն ԱԺ-ում է, պատասխանում են արտակարգ դրության վերաբերյալ պատգամավորների հարցերին: Ելույթ է ունենում վարչապետ Փաշինյանը
17։33 Կառավարությունը ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելու որոշումն ընդունեց միաձայն: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ մարտի 16-ից, ժ. 18:30-ից ՀՀ-ում հայտարարվում է արտակարգ դրություն:
17։34 Ամփոփելով ելումուտի կարգի փոփոխությունները՝ ՀՀ բոլոր քաղաքացիներին ու նրանց ընտանիքի անդամներին, անկախ քաղաքացիությունիցմ կարելի է մուտք գործել Հայաստան։
ՀՀ քաղաքացի չհանդիսացող, օրինական կացության կարգավիճակ ունեցող բոլոր քաղաքացիներին թույլատրվում է մուտքը ՀՀ։ Արգելվում է միայն ԱՆ որոշմամբ համաճարակային ծանր իրավիճակով կամ 14 օրում այդպիսի երկրում եղածների մուտքը։Պարետը կարող է սահմանել բացառություններ։
Դիվանագետների մուտքը միշտ ապահովվում է։
Ցամաքով ՀՀ քաղաքացիների ելքը՝ բացի բեռնատարների վարորդներից, արգելվում է։ Օդային ճանապարհով թույլատրվում է, եթե ընդունող երկիրը դեմ չէ։ Օտարերկրյա քաղաքացիների ելքը թույլատրվում է միայն օդային ճանապարհով՝ բացի բեռնատարների վարորդներից։
17։18 Բադասյանն ընթերցում է խմբագրումները։
16։18 Կառավարությունը քննարկում է ընդմիջման գնալու հարցը։ Վարչապետը նախքան գնալը մի քանի նկատառում է անում ՔԿՀ-ների, որոշ հավաքների, մանսավորապես՝ թաղումների վերաբերյալ փաստաթղթում փոփոխությունների վերաբերյալ։ Կառավարությունը մեկուկես ժամ ընդմիջում է հայտարարում։ Բուռն քննարկումներից հետո որոշվեց չարգելել հայաստանցիների մուտքը երկրից օդային տրանսպորտով, այդ թվում՝ օդային տեղաշարժն ամբողջությամբ կաթվածահար չանելու և օդային բեռնափոխադրումները չվտանգելու կամ անհետաձգելի հիվանդների ելքը երկրից չսահմանափակելու համար։
15։03 Ըստ Կառավարության որոշման նախագծի՝ ՀՀ ամբողջ տարածքում, մարտի 16-ից, ժ. 17:00-ից սկսած, մինչև ապրիլի 16-ը՝ ժամը 09:00-ն, կհայտարարվի արտակարգ դրություն: Արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովելու համար կստեղծվի պարեկատուն, որը կղեկավարի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: