16 մարտի 2020 - 18:01 AMT
Սբ Գր. Լուսավորիչ պոլիկլինիկայի քրոնիկ պացիենտները դեղորայքը կստանան տանը

«Սբ Գրիգոր Լուսավորիչ» պոլիկլինկայում սպասարկվող, պլանային դեղորայք ստացող բոլոր քրոնիկ պացիենտները կարող են մնալ տանը, պոլիկլինիկայից ստացվող դեղորայքը նրանց կփոխանցեն բուժքույրերը:

ԲԿ-ն պացիենտերին հորդորում է մնալ տանը, նրանց տնային պայմաններում կայցելեն տեղամասի թերապևտներն ու մանկաբույժները, դեղորայքը կփոխանցվի:

Ինքնազգացողությանն առնչվող այլ հարցերով կարելի է կապ հաստատել շուրջօրյա սպասարկվող հեռախոսահամարներով` (011) 89-03-03, 89-03, (010)64-59-20, (011)64-59-20 հեռախոսահամարներով, մանկական բաժանմունքի համար գործում են (010)63-58-21, (011)63-58-21 հեռախոսահամարները:

Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով ԱՆ-ից հորդորում են նվազեցնել շփումները, չայցելել հանրային վայրեր: Վիրուսը դժվարություններ է առաջացնում հատկապեց մեծահասակների և ուղեկցող հիվանդություններ ունեցող մարդկանց մոտ:

Կարդացեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից