16 մարտի 2020 - 20:34 AMT
ԵՄ-ն առաջարկում է արգելել օտարերկրացիների մուտքը

Եվրոպական միությունը կարող է արգելել իր տարածք արտասահմանցիների մուտքը՝ բացառություն անելով միայն անհետաձգելի դեպքերի մասով։ 30 օրով նման սահմանափակում անելու առաջարկ է արել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն Դեր Լայենը։

Նշված ժամկետը կարող է երկարաձգվել, գրում է Bloomberg-ը։

ԵՄ-ում մշտապես բնակվողներն ու իրենց հարազատները, դիվանագետներն ու բժիշկները, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի քաղաքացիները նոր սահմանափակումների տակ չեն ընկնի։

ԵՄ-ում կորոնավիրուսի բռնկման հիմնական կենտրոններն են Իտալիան, Իսպանիան և Գերմանիան։