17 մարտի 2020 - 09:59 AMT
«Ավստրիական ավիաուղիները» ժամանակավոր դադարեցնում է կանոնավոր թռիչքները

Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված, «Ավստրիական ավիաուղիները» որոշել է ժամանակավորապես դադարեցնել կանոնավոր թռիչքները՝ մարտի 18-ի երեկոյից մինչև մարտի 28-ը ներառյալ, ասվում է ընկերության կայքում։

Ըստ ՀՀ ԱԳՆ-ի` հաշվի առնելով Ավստրիայում կորոնավիրուսի (COVID-19) տարածման բարձր դինամիկան և քաղաքացիներին ռիսկային շփումներից պաշտպանելու անհրաժեշտությունը՝ Ավստրիայում ՀՀ դեսպանությունը քաղաքացիների հյուպատոսական ընդունելությունը ժամանակավորապես իրականացնելու է միայն նախնական գրանցմամբ (պայմանավորվածության ձեռք բերման)։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը արտակարգ դրություն է հայտարարված՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: