Մարտի 17-ին՝ ժամը 08։43-ին, Վանաձոր-Սպիտակ ճանապարհին խոշոր ՃՏՊ է եղել՝ «ՊԱԶ» ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել, հայտնում է ԱԻՆ-ը։
19 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի բժշկակակն կենտրոն, տեղեկացնում է Shamshyan.com-ը։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները։
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ «ՊԱԶ»-ի մեջ եղել են Վանաձորում գործող «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցները։
Ըստ ԱԻՆ-ի՝ ճանապարհի մոտ 15-րդ կմ-ին Opel Zafira մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արթուր Շ., ծնված 1986 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 40 մ սահելով՝ հայտնվել «Հարավ-Կովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի «Վանաձոր» գծային-կայարանային միավորման մոտ 42-րդ կմ-ին։
Փրկարարները տուժածներ Արթուր Շ.-ին և Խաչատուր Հ.-ին պատգարակով բարձրացրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, այնուհետև հոսանքազրկել են և փակել ավտոմեքենայի գազի բալոնի փականը