17 մարտի 2020 - 13:35 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի ևս 12 դեպք կա. Վարակի դեպքերը 64-ն են

Մարտի 17-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվանդության թեստավորման արդյունքում ՀՀ-ում հաստատվել է ևս 12 դեպք, որոնցից 6-ը փոխկապակցված են Էջմիածնի հետ, իսկ մյուս 6-ը` արտադրամասի:

Վերջններս ի սկզբանե եղել են մեկուսացված, հայտնել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

«Հանրագումարով՝ այս պահին ունենք հաստատված 64 դեպք, որոնցից 1-ն առողջացել է»,- գրել է նա:

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը արտակարգ դրություն է հայտարարված՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: