17 մարտի 2020 - 15:30 AMT
Բաստայի երևանյան համերգը հետաձգվել է

Ռուսաստանցի հայտնի ռեփեր Բաստայի համերգը Երևանում, որը կայանալու էր մայիսի 3-ին, հետաձգվել է։ Այդ մասին հայտնել է ինքը երաժիշտը՝ Instagram-ի իր էջում։ Համերգը կայանալու էր Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

Բաստնա տեղեկացրել է, որ այն կտեղափոխվի հոկտեմբերի 18-ի։

Համերգի կազմակերպիչների էջում հետաձգման մասին որևէ տեղեկություն դեռ չկա։

Ռեփերը պետք է առաջին անգամ համերգ տա Հայաստանում:

Բաստան (Վասիլի Վակուլենկո) ռուսաստանցի երաժիշտ է՝ հայտնի ռեփի և այլ ժանրերի կատարումներով, նաև կոմպոզիտոր է, հեռուստառադիոհաղորդավար, դերասան, սցենարիստ, ռեժիսոր և պրոդյուսեր: 2007-ից ի վեր նա Gazgolder լեյբլի համահեղինակն է, հայտնի է Բաստա, Նոգանո, N1NT3ND0 (Նինտենդո) ստեղծագործական կեղծանուններով: