Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը Տոկիոյի օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել Լոնդոնում միջազգային վարկանիշային մրցաշարում։
Նա 52 կգ քաշային կարգում հաղթել է Իսրայելը ներկայացնող Դավիթ Ալավերդյանին։
Մարզիկն օլիմպիական ուղեգիր նվաճած հայաստանցի 4-րդ մասնակիցն է, տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվականը։
Հաղթանակ է տարել նաև Արման Դարչինյանը (75 կգ)։
Մարտի 16-ը մրցաշարի վերջին օրն էր։ Միջազգային օլիմպիական կոմիտեի որոշմամբ մրցումները դադարեցվել են կորոնավիրուս համաճարակի պատճառով։