Հայաստանում մարտի 17-ի ժ. 18:00-ի դրությամբ կորոնավիրուսի ևս 8 հաստատված դեպք կա, ֆեյսբուքյան իր էջումտեղեկացրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Ունենք ևս 8 հաստատված դեպք, որոնցից ոմանք արդեն իսկ մեկուսացված են եղել, իսկ մյուսների շփման շրջանակը պարզվում է: Նրանցից 1-ը փոխկապակցված է «Էջմիածնի» դեպքի հետ, իսկ մյուս 7-ը` «արտադրամասի»,- նշել է նա:
Հանրագումարով, այս պահին հաստատված 72 դեպք կա, որոնցից 1-ը բուժվել է:
Մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը ՀՀ-ում արտակարգ դրություն է հայտարարված՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:
Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: