17 մարտի 2020 - 18:44 AMT
«Ամերիա Սերունդ 12»-ի դիմումների ընդունման վերջնաժամկետը երկարաձգվում է

Ամերիաբանկը, որպես սոցիալական բարձր պատասխանատվություն ունեցող ընկերություն, հետևում է առողջապահական նորմերին:

Ստեղծված իրավիճակում Բանկը որոշում է կայացրել երկարաձգել «Ամերիա Սերունդ 12» ծրագրի դիմումների ընդունման վերջնաժամկետը` մինչև մարտի 29-ը ներառյալ:

Ժամկետի հետաձգումը ծրագրին մասնակցելու հնարավորություն կընձեռի նաև այն երիտասարդներին, ովքեր դեռևս չեն հասցրել լրացնել իրենց դիմումները:

Ծրագրի վերաբերյալ մանրամասներին, ինչպես նաև դիմելու ընթացակարգին կարելի է ծանոթանալ կայքում։