17 մարտի 2020 - 21:41 AMT
Արցախում թեստավորվածներից 12-ի մոտ վիրուս չկա, մեկի պատասխանը՝ մարտի 18-ին

Արցախի առողջապահության նախարարության հաղորդմամբ` 12 փորձանմուշի արդյունքները բացասական են, 1 դեպքի պատասխանը պարզ կլինի մարտի 18-ի ընթացքում:

Մարտի 17-ի երեկոյան Հայաստանում հանրագումարով կորոնավիրուսի հաստատված 72 դեպք կա, որոնցից 1-ն առողջացել է:

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է հայտարարված՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:

Կադացեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա թեժ գիծ՝ 8003, օպերատիվ զանգերի կենտրոն՝ 060838300 հեռախոսահամարներով: