18 մարտի 2020 - 10:38 AMT
Արցախից ՀՀ և հակառակ գնալիս անձը հաստատող փաստաթուղթ է պետք

Արցախում և Հայաստանում նոր տիպի կորոնովիրուսի տարածման դեմ կանխարգելիչ միջոցառումների շրջանակում՝ ԱՀ ոստիկանությունը կոչ է անում այնտեղից ՀՀ և հակառակ ուղղությամբ ուղևորվելիս անպայման անձը հաստատող փաստաթուղթ ունենալ:

Հավելյալ տեղեկատվություն ստանալու համար ԱՀ ոստիկանություն և հսկիչ անցակետեր հնարավոր է զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով ՝ 047-94-14-38, 88-02, 77-02:

Մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը ՀՀ արտակարգ դրություն է հայտարարված՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: ՀՀ-ում կորոնավիրուսի 78 դեպք է արձանագրվել, մեկն առողջացել է: Արցախում վարակի հաստատված դեպքեր չկան: