18 մարտի 2020 - 12:05 AMT
Մարտի 19-ից աստիճանաբար 5-6 աստիճանով կտաքանա

Մարտի 19-ի ցերեկվանից արկտիկական ցուրտ օդային հոսանքները կնահանջեն՝ մինչև մարտի 23-ն օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա է 5-6 աստիճանով։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԻՆ օդերևութաբանական ծառայության ղեկավար Գագիկ Սուրենյանը։

Մարտի 19-ի ցերեկվանից սկսած հանրապետության տարածքում գործող ցիկլոնը սկսում է աստիճանաբար քայքայվել։

Դրա հետ մեկտեղ կկրճատվի և տեղումների տևողությունը և տարածքային ընդգրկվածությունը. կլինեն կարճատև և առանձին շրջաններում։ Օրվա ընթացքում կլինեն նաև արևային ժամեր։