18 մարտի 2020 - 12:52 AMT
Քիմ Քարդաշյանը խորհուրդ է տվել մնալ տանը

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը խորհուրդներ է տվել կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:

39-ամյա աստղը հորոդրել է բոլորին տանը մնալ ու հիշեցրել, որ կորոնավիրուսը «խտրականություն չի դնում»:

Քարդաշյանը Twitter-ում իր միկրոբլոգում դիմել է հետևորդներին, հատկապես երիտասարդ և առողջ քաղաքացիներին՝ խնդրելով մնալ տանը, եթե հոգում են ընտանիքի անդամների, մտերիմների առոջղության մասին:

Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի պանդեմիայի մասին էր հայտարարել:

Կադացեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից http://www.panarmenian.net/arm/news/278874/