18 մարտի 2020 - 19:17 AMT
Ռուբլին դոլարի համեմատ կրկին էժանացել է. 80 ռուբլի` $1 դիմաց

Մարտի 18-ին ՌԴ ֆոնդային բորսաներում կրկին անկում է գրանցվել։ Ռուբլու փոխարժեքը դոլարի համեմատ կրկին նվազել է՝ կազմելով 80 ռուբլի $1 դիմաց։

Ռուբլու նախորդ անկումը գրանցվել էր մարտի 16-ին։ 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 87 ռուբլի՝ 2016-ի փետրվարից առաջին անգամ, գրում է ՌԲԿ-ն։

2003-ից ի վեր առաջին անգամ Brent տեսակի նավթի գինը նվազել է մինչև $27։ Անկումը պայմանավորված է այն հանգամանքով, որ երկրները չեն կարողացել պայմանավորվել նավթի գնի շուրջ ՕՊԵԿ+ գործարքի շրջանակում, ինչպես նաև կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված պահանջարկի նվազման պատճառով։