16 դեկտեմբերի 2008 - 16:41 AMT
ՀԲ-ը պատրաստ է աջակցել Հայաստանի Սփյուռքի նախարարության նախաձեռնություններին
Դեկտեմբերի 16-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանյան գրասենյակի տնօրեն Արիստոմեն Վարուդակիսին, հաղորդում է ՀՀ Սփյուռքի նախարարության մամլո ծառայությունը: Հանդիպման սկզբում Հրանուշ Հակոբյանը կար-որեց Համաշխարհային բանկի դերը Հայաստանում ծրագրերի իրականացման գործում: Նա հյուրին է ներկայացրել Սփյուռքի նախարարության այն ծրագրերը, որոնք հնարավոր է հովանավորվեն Համաշխարհային բանկի կողմից: Նախարարը հատկապես կար-որել է սփյուռքում կրթական հիմնախնդիրներին ուղղված ծրագրերը - հեռավար (դիստանցիոն) ուսուցման կազմակերպումը:

Արիստոմենե Վարուդակիսն իր հերթին ներկայացրել է ՀՀ կառավարության հետ առաջիկա 4 տարիներին բանկի կողմից Երկրին օժանդակության ռազմավարության (ԵՕՌ) շրջանակներում նախատեսվող ծրագրերի մասին: Համաշխարհային բանկի Հայաստանյան գրասենյակի տնօրենը նշել է, որ կրթութան ոլորտում իրականացվելու են կար-որ ծրագրեր բարձրագույն կրթության համար, սակայն ընդհանուր նպատակը` կրթական որակի բարձրացումն է -' նախադպրոցական, -' հանրակրթության ոլորտներում:
Կողմերը քննարկել են նա- բարձր տեխնոլոգիաների միջոցով համահայկական մասնագիտական ցանցի ստեղծմանը, ինչպես նա- տեսակոնֆերանսների, հեռուստակամուրջների կազմակերպմանը վերաբերող հարցերում համագործակցության եզրերը: Արիստոմենե Վարուդակիսը կար-որել է նախարարության նախաձեռնություններն ու առաջարկությունները - իր պատրաստակամությունը հայտնել` աջակցելու նրա ծրագրերի իրականացմանն ու կապերի խթանմանը: