18 մարտի 2020 - 22:18 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի վարակի դեպքերը՝ 110

Մարտի 18-ի ժամը 21:30-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվանդության թեստավորման արդյունքում հաստատվել է ևս 8 դեպք, հայտնում է ԱՆ մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը։

Ըստ նրա՝ բոլոր պացիենտների առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար:

Հանրագումարով, այս պահին երկրում վարակի 110 դեպք կա, 1 հիվանդ առողջացել է, այսպիսով՝ առկա է 109 ակտիվ դեպք։ Արդյունքների համաճարակաբանական վերլուծության տվյալները փաստում են, որ 94 դեպք փոխկապակցված է երկու առաջնակի դեպքի՝ Էջմիածնի ու Շենգավիթում արտադրամասի հետ։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից