16 դեկտեմբերի 2008 - 16:45 AMT
Թուրք հասարակությունն իր կարծիքի արտահայտման հարցում ավելի ազատ է, քան քաղաքական գործիչները
Հայոց ցեղասպանության համար ներողություն խնդրելու թուրք մտավորականության հանրագիրը ցույց է տալիս, որ թուրք քաղաքացիական հասարակության մեջ ազատության եւ արտահայտման աստիճանը մի փոքր ավելի շատ է, քան քաղաքական գործիչները: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Երեւանում Կովկասի Ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: «Ներողության մասին նամակը ցույց է տալիս, որ թուրք հասարակությունը պաշտոնական քաղաքականությունից առաջ է ընթանում: Մի քանի տարի առաջ նման հայտարարությունները անմտություն կլինեին, բայց այժմ Թուրքիայում ներքին գործընթացներ են տեղի ունենում, որոնք եւ պայմանավորել են այդ հանրագրի հայտնվելը»,- ընդգծել է Իսկանդարյանը:

Քարոզչության նախաձեռնողներն են Ստամբուլի Բանչելի համալսարանի պրոֆեսոր, լրագրող Չենգիզ Աքթարը, պրոֆեսոր Բաշքին Օրանն ու Թուրքիայի ակադեմիական շրջանակների եւս 200 ներկայացուցիչներ, լրագրողներ, հասարակական գործիչներ: Հայոց ցեղասպանության համար ներողություն խնդրելու հանրագիրը դեկտեմբերի 15-ին տեղակայվել է Ինտերնետում եւ դրա տակ իրենց ստորագրությունն են դրել արդեն ավելի քան հինգ հազար հոգի: