19 մարտի 2020 - 15:30 AMT
«Նորքի» ինֆեկցիոնում քաղաքացին սրտի կաթվածից է մահացել

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում մահացած քաղաքացու դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ մահն առաջացել է սրտամկանի կաթվածից:

Մարտի 18-ին հիվանդանոցում մահացած քաղաքացին այնտեղ էր տեղափոխվել «թոքի այտուց, երկկողմանի թոքաբորբ, շնչառական անբավարարություն» ախտորոշմամբ, կորոնավիրուսի հետազոտության արդյունքը բացասական է եղել:

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ պացիենտն այնտեղ է գտնվել, քանի որ նրա մոտ կորոնավիրուսի կասկած է եղել, ինչը հերքվել է:

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 19-ի ցերեկվա դրությամբ երկրում վարակի 122 հաստատված դեպք կա, մեկն առողջացել է:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից