19 մարտի 2020 - 19:20 AMT
ԱԱԾ տնօրենն ու ոստիկանապետը նշանակվել են

Էդուարդ Մարտիրոսյանը նշանակվել է ԱԱԾ տնօրեն, Արման Սարգսյանը՝ ՀՀ ոստիկանապետ։ Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է համապատասխան հրամանագրերը՝ հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները։

Նախագահի այլ հրամանագրերով՝ Էդուարդ Մարտիրոսյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից, Արման Սարգսյանը՝ Ոստիկանության պետի առաջին տեղակալի։

Թե Մարտիրոսյանը, թե Սարգսյանը իրավական կառույցների ժամանակավոր պաշտոնակատար էին նշանակվել 2016-ի սեպտեմբերին: