19 մարտի 2020 - 20:44 AMT
Կորոնավիրուսի վիճակագրությունը՝ մեկ հարթակում, օրական կտրվածքով

ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության վիճակագրությունը հասանելի կլինի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը նշել է, որ հարթակը կթարմացվի օրական կտրվածքով` առավոտյան ժամը 10:00-ին:

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 19-ի ցերեկվա դրությամբ երկրում վարակի 122 հաստատված դեպք կա, մեկն առողջացել է: