20 մարտի 2020 - 10:07 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասել է 136-ի

Հայաստանում մարտի 20-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 136-ի` ավելանալով նախորդ օրվա հանդեպ 14-ով: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Հանրագումարով` այս պահին արձանագրվել է 136 դեպք: Առողջացման 1 դեպք կա:

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից