20 մարտի 2020 - 10:11 AMT
Կրասնոդարում կորոնավիրուսով հոսպիտալացված 2 հիվանդից մեկը ՌԴ է եկել ՀՀ-ից

Կրասնոդարի երկրամասում մարտի 19-ին կորոնավիրուսով հոսպիտալացված 2 հիվանդից մեկը ՌԴ է ժամանել Հայաստանից։ Նա մոտ 25 տարեկան երիտասարդ է, որն այժմ գտնվում է Սոչիի հիվանդանոցում՝ մեկուսացված հիվանդասենյակում, տեղեկացնում է ՌԲԿ-ն։

«Այդ մարդը ժամանել է Հայաստանից։ Նրա և մյուս հիվանդի շփման շրջանակը Կրասնոդարի երկրամասում հայտնի է։ Բոլորրը, ում հետ նրանք շփվել են, այժմ մեկուսացված են և բժիշկների հսկողության տակ են»,- ասել են օպերատիվ շտաբում:

Հիվանդներից մեկը վարակվել է կորոնավիրուսով Կուրշավելում, իսկ հայաստանցի երիտասարդը շփում է ունեցել կորոնավիրուսով վարակված հարազատի հետ։

Ընդհանուր առմամբ, Կրասնոդարի երկրամասում կորոնավիրուսով 19 հիվանդ կա։ Որոշվել է արտերկրից Ռուսաստան ժամանող բոլոր մարդկանց պահել 14 օր կարանտինում: