20 մարտի 2020 - 10:16 AMT
Wizz Air-ի Վիեննա-Երևան առաջին չվերթը՝ մարտի 20-ին

Մարտի 20-ին կայանալու է Wizz Air ավիաընկերության պլանավորված առաջին չվերթը Վիեննա- Երևան-Վիեննա ուղղությամբ: «Վիեննա-Շվեխատ» օդանավակայանից չվերթը կմեկնարկի Վիեննայի ժամանակով ժամը 13:55-ին և Երևան կժամանի տեղական ժամանակով 20:25-ին, տեղեկացնում են ՀՀ քաղավիացիայից։

«Տոմսերի առկայության վերաբերյալ խնդրում ենք կապ հաստատել ավիաընկերության հետ (կայքէջ, կամ ավիաընկերության բջջային հավելվածով)»,- ասվում է գրառման մեջ։

Համաձայն ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված ցանկի` ներքոնշյալ 16 պետությունից ժամանող օտարերկրացիների մուտքն արգելվում է Հայաստանի Հանրապետություն։

1. Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն

2. Իրանի Իսլամական Հանրապետություն

3. Հարավային Կորեա

4. Ճապոնիա

5. Իտալիա

6. Իսպանիա

7. Ֆրանսիա

8. Գերմանիա

9. Շվեյցարիա

10. Դանիա

11. Ավստրիա

12. Բելգիա

13. Նորվեգիա

14. Շվեդիա

15. Նիդերլանդներ

16. Միացյալ Թագավորություն

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 20-ի դրությամբ երկրում վարակի 136 հաստատված դեպք կա, մեկն առողջացել է:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից