20 մարտի 2020 - 15:17 AMT
Fitch-ը վերահաստատել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկին շնորհած B+ վարկանիշը

Միջազգային հեղինակավոր Fitch վարկանիշային գործակալությունը (Fitch Ratings) վերահաստատել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկին նախորդ երկու տարին շնորհած «Երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի» B+ վարկանիշը` կայուն հեռանկարով (long-term Issuer Default Rating IDR):

Fitch վարկանիշային գործակալության զեկույցում նշված է, որ Բանկը նման գնահատականի է արժանացել՝ շնորհիվ ներքին ֆինանսական կենսունակության:

Վերահաստատված վարկանիշը սահմանելիս, Fitch-ը հաշվի է առել նաև Բանկի բացարձակ առաջատար դիրքը Հայաստանի գյուղատնտեսության ֆինանսավորման ոլորտում:

Fitch-ի կողմից հրապարակված հաշվետվությունում նաև ընգծվում է, որ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը վերջին տարիներին բարելավել է ակտիվների որակը, որը մշտապես գտնվում է Բանկի ուշադրության կենտրոնում:

Բանկը վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից: