20 մարտի 2020 - 16:22 AMT
Պետդուման վավերացրել է ՀՀ նավթամթերքի առաքման արձանագրությունը

ՌԴ Պետդուման վավերացրել է ՀՀ նավթամթերքի, բնական գազի և չմշակված ադամանդների ոլորտում գործակցության վերաբերյալ արձանագրությունը՝ ՌԴ և ՀՀ կառավարությունների 2013-ի դեկտեմբերի 2-ին կնքված համաձայնագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ։

Փաստաթղթի ընդունումը ենթադրում է ՀՀ առաքվող ռուսական նավթամթերքի արտահանման ձևակերպումների պարզեցում, գրում է ՏԱՍՍ-ը։

Արձանագրությունը ստորագրվել էր 2019-ի հոկտեմբերի 4-ին։ Այն ենթադրում է, որ դեպի ՀՀ ռուսական նավթամթերքի (դիզվառելիքի, ռեակտիվ շարժիչների վառելիքի, մազութի) արտահանումը, բացառությամբ բնական գազի, իրականացվում է առանց ժամանակավոր պարբերական մաքսային հայտարարագրման։

2013-ի դեկտեմբերի 2-ին Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև կնքվել է Հայաստան բնական գազի, նավթամթերքի և չմշակված բնական ալմաստի առաքման ոլորտում գործակցության վերաբերյալ համաձայնագիր: