Ադրբեջանում կորոնավիրուսի հիվանդացության կասկածանքով բժիշկը փախել է կարանտինից։ Այդ երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով կառավարությանը կից գործող Օպերատիվ շտաբը սահմանափակումներ է կիրառում՝ կապված մեկուսացման հետ։
Մասնագիտությամբ բժիշկը, որի մոտ կորոնավիրուսի առկայության կասկած կար, չնայած իր մասնագիտությանը, տարբեր պատրվակներով խուսափել է հատուկ հիվանդանոց տեղափոխվելուց, փոխել իր գտնվելու վայրը, խուսափել բուժումից, գրում է Haqqin.az-ը։
«Սակայն օպերատիվ միջոցառումների արդյունքում ոստիկանները հայտնաբերել են նրան և տեղափոխել հատուկ ռեժիմով հիվանդանոց։ Նրա ընտանիքի անդամները, ինչպես նաև մարդիկ, ում հետ նա շփվել է, կարանտինի են ենթարկվել»,- ասվում է Ադրբեջանի ՆԳՆ հայտարարության մեջ։
Ադրբեջանում պաշտոնապես հայտարարվել է կորոնավիրուսով վարակի 44 դեպքի մասին, որից 10-ն ապաքինվել են, 1-ը՝ մահացել։
Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից