20 մարտի 2020 - 17:22 AMT
ԱԱԾ․ Ադրբեջանցի հաքերները հայերի կոտրած էջերով ապատեղեկատվություն են տարածում

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը սոցիալական ցանցերում գրանցված օգտատերերի է հայտնաբերել, որոնց էջերում արված գրառումներում ապատեղեկատվություն կա՝ ՀՀ-ում կորոնավիրուսից մտացածին մահացության դեպքերի առնչությամբ: Մասնավորապես՝ հաքերները, որոշ դեպքերում Ադրբեջանից, կոտրել են առանձին հայ օգտատերերի էջեր և տարածել ապատեղեկատվություն:

ԱԱԾ-ն, կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված, մշտադիտարկում է նաև տեղեկատվական տիրույթում և սոցցանցերում տարածվող լուրերի շրջանակում:

Կառույցը հորդորում է սոցցանցերի օգտատերերին հնարավորինս հետևել էջերի անվտանգության կանոնների պահպանմանը, կոչ անում նաև ապավինել միայն պաշտոնական աղբյուրների լրահոսին:

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 20-ի առավոտվա դրությամբ երկրում վարակի 136 հաստատված դեպք կա, մեկն առողջացել է:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից