21 մարտի 2020 - 10:41 AMT
Փլուզում՝ Կոնդի նախկին մզկիթում

Մարտի 20-ի երեկոյան մասնակի փլուզվել է Երևանի Կոնդ թաղամասում գտնվող նախկին մզկիթը (ներկայումս բնակելի շինություն)։ Տուժածներ չկան:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ փլուզվել է Ռուսթավելու փողոցում գտնվող շինության երկրորդ հարկի չբնակեցված հատվածի կիսաքանդ պատը և թափվել ճանապարհի երթևեկելի հատված (մոտ 1 խմ):

Փրկարարները սահմանազատել են տարածքը: