21 մարտի 2020 - 11:16 AMT
Թուրքիայում կորոնավիրուսի դեպքերը մեկ օրում ավելացել են 311-ով

Թուրքիայում կորոնավիրուսով վարակի հաստատված դեպքերը մեկ օրում ավելացել են 311-ով։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։

Ընդհանուր առմամբ, վարակվածների քանակը հասել է 670-ի։

Մահվան 9 դեպք է գրանցվել։ Թեստավորում է անցել 3656 մարդ։

Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն աշխարհում կորոնավիրուսի պանդեմիայի մասին էր հայտնել: Վարակի պատճառով հարյուրավոր քաղաքներում և բնակավայրերում մարդիկ սահմանափակել են իրենց առօրյա գործունեությունը, կրճատել հաղորդկացությունը՝ կանխելու համար կորոնավիրուսի տարածումը: ԱՀԿ տվյալներով՝ աշխարհում կորոնավիրուսով վարակված է մոտ 200,000-ից ավելի մարդ։

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից