21 մարտի 2020 - 12:08 AMT
ԱՆ. Կորոնավիրուսի 160 դեպքից 133-ը փոխկապակցված են 2 դեպքի հետ

ՀՀ-ում մարտի 21-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված 160 դեպքից 133-ը փոխկապակցված են երկու առաջնակի դեպքի օջախների հետ, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

Երկրում կորոնավիրուսի տարածման երկու դեպքից մեկը կապված է Էջմիածնի հետ, մյուսը՝ Երևանում գործող մեկ արտադրամասի:

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 21-ի առավոտվա դրությամբ երկրում վարակի 160 հաստատված դեպք կա, մեկն առողջացել է: Մահվան ելքով դեպքեր չկան:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից