21 մարտի 2020 - 15:34 AMT
Շաբաթն առաջնագծում․ Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է մոտ 1900 կրակոց

Մարտի 15-21-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարն ավելի քան 250 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով մոտ 1900 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը վերահսկողում են առաջնագիծն ու շարունակում իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը։