Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը ուղերձով դիմել է երիտասարդներին՝ կոչ անելով խուսափել շփումներից, քանի որ դա կարող է նպաստել կորոնավիրուսի փոխանցմանը տարեց մարդկանց։
Դիմելով երիտասարդներին` նա ասել է․«Մի կարծեք, թե անխոցելի եք»։
«Վիրուսը կարող է ձեզ հիվանդանոց ուղարկել մի քանի շաբաթով կամ նույնիսկ սպանել։ Բայց եթե անգամ դուք ինքներդ չհիվանդանաք, ինչ-որ տեղ գնալու ձեր որոշումը կարող է կյանքի և մահու հարց դառնալ մեկ այլի համար»,- ասել է նա լրագրողների համար ճեպազրույցում, գրում է Sputnik Արմենիան։
Նա նաև կոչ է արել մարդկանց հրաժարվել վնասակար սովորությունենրից՝ առաջին հերթին ծխելուց և ալկոհոլ օգտագործելուց։ Նա նաև հորդորել է չհրաժարվել ֆիզիկական վարժություններից, մասնավորապես հորդորել է գոնե մեկ ժամ զբոսնել՝ որոշակի հեռավորություն պահպանելով այլ մարդկանցից։
Աշխարհում կորոնավիրուսով վարակի ավելի քան 245,000 դեպք է գրանվել:
ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:
Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:
Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից